Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվեց սպորտային մարմնամարզության նժույգի թափեր վարժության Եվրոպայի չեմպիոն:
Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին տեղի ունեցած նժույգի վարժության երզափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը 14.266 միավորով հավասարը չունեցավ եւ նվաճեց ոսկե մեդալ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 18-ամյա Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով գրավեց չորրորդ տեղը:
Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եւ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Ավետիսյանն ապրիլի 24-ին հանդես կգան օղակների վարժության եզրափակիչում:
ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, Արթուր Դավթյանը կմասնակցի նաև հենացատկի վարժության եզրափակիչին: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից միայն բազմամարտում հանդես եկող Արմեն Պետրոսյանին չէր հաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:42 , 5 նոյեմբերի
22:50 , 5 նոյեմբերի
22:20 , 5 նոյեմբերի 
21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի