14:30  ,  24 ապրիլի, 2021

«Փյունիկի» ֆուտբոլիստները և ղեկավար կազմը՝ Ծիծեռնակաբերդում (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» անձնակազմը, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է:

Նախօրեին Երևանի «Ուրարտուի» եւ «Նոայի» ֆուտբոլիստները ևս հարգել էին Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում