11:44  ,  21 ապրիլի, 2021

Որքա՞ն է Քոնոր Մաքգրեգորի կարողությունը. Նա ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»: Իռլանդացի մարտիկը նման մտադրություն էր հայտնել եվրոպական Սուպերլիգայի մասին հայտարարությունից հետո:

Բրիտանական մամուլը պարզել է, թե որքան է կազմում 32-ամյա Մաքգրեգորի կարողությունը: Այս պահին դա կազմում է 252 միլիոն դոլար, հաղորդում է Daily Star-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը դիտարկում է ակումբի բաժնետոմսերը վաճառելու տարբերակը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Քոնոր Մաքգրեգորը թողարկել էր վիսկիների սեփական ապրանքանիշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում