19:15  ,  20 ապրիլի, 2021

Հայ սուսերամարտիկները մասնակցել են աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում  անցկացված  սուսերամարտի  աշխարհի  պատանեկան և երիտասարդական առաջնություններում Հայաստանն ունեցել է հինգ մասնակից:

Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցել են Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ խոցասուսերակիրների պայքարին՝ Հովհաննես Մուրադյանը, Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը:

Հայ մարզիկները գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի ղեկավարությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել 64 ուժեղագույնների շարքը: Այդ փուլում նրանք պարտություն են կրել եւ օլիմպիական մրցակարգի համաձայն դուրս մնացել հետագա պայքարից, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը

Ալիկ Նավասարդյանը 15։11 հաշվով հաղթել է սերբ մրցակցին եւ մտել 32 լավագույնների խումբ: Այդ փուլում նա պարտություն է կրել եւ 91  մասնակիցների պայքարում գրավել 27-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում