11:59  ,  20 ապրիլի, 2021

NBA. Կարիի 49 միավորները հաղթանակ բերեցին «Գոլդեն Սթեյտին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 107:96 հաշվով ուժեղ է գտնվել «Ֆիլադելֆիայից»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 49 միավոր: Նա գրանցել է 3 միավորանոց 10 դիպուկ նետում:

Գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց Լեբրոն Ջեյմսի 97:111 հաշվով տնային պարտություն է կրել «Յուտայից»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դոտրոյտ» - «Քլիվլենդ»՝ 109:105 (37:22, 25:31, 22:23, 25:29)

«Բոստոն» - «Չիկագո»՝ 96:102 (30:24, 18:18, 18:32, 30:28)

«Վաշինգտոն» - «Օկլահոմա»՝ 119:107 (38:25, 26:33, 24:21, 31:28)

«Մայամի» - «Հյուսթոն»՝ 113:91 (30:28, 24:27, 35:19, 24:17)

«Միլուոկի» - «Ֆինիքս»՝ 127:128 (լրացուցիչ ժամանակում) (25:24, 29:31, 36:28, 26:33, ОТ1 - 11:12)

«Ինդիանա» - «Սան Անտոնիո»՝ 94:109 (21:36, 23:19, 22:27, 28:27)

«Դենվեր» - «Մեմֆիս»՝ 139:137 (2-րդ լրացուցիչ ժամանակում) (27:35, 29:25, 31:35, 29:21, 9:9, 14:12)

«Լեյքերս» - «Յուտա»՝ 97:111 (23:29, 19:23, 23:33, 32:26)

«Ֆիլադելֆիա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 96:107 (24:24, 31:31, 15:20, 26:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում