23:24  ,  18 ապրիլի, 2021

Անգլիայի գավաթ․ «Լեսթեր Սիթին» եզրափակիչում է (տեսանյութ)

«Լեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում «Լեսթեր Սիթին» մրցեց «Սաութհեմփթոնի» հետ եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն։

Մայիսի 15-ին նախատեսված եզրափակիչում «Լեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին», որը կիսաեզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Լեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Կելեչի Իհեանաչո, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս