15:32  ,  18 ապրիլի, 2021

Ֆորմուլա-1-ը Մայամիի Մեծ մրցանակի անցկացման 10 տարվա պայմանագիր է կնքել

2022 թվականից Մայամին կընդունի ավտոարշավի Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության փուլերից մեկը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Մայամիի Մեծ մրցանակի անցկացման պայմանագիրը կնքվել է 10 տարով։ Ավտոարշավը կանցկացվի քաղաքային մրցուղիով, որի կենտրոնը կլինի Hard Rock Stadium ստադիոնը։ 5,41 կմ մրցուղին կունենա 19 շրջադարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում