12:21  ,  18 ապրիլի, 2021

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» արժանի հաղթանակի առթիվ (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում ենք «Բարսելոնային» եւ ակումբի երկրպագուներին Իսպանիայի գավաթում տարած արժանի հաղթանակի առթիվ»,- նշվում է Արքայական ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։

«Բարսելոնան» եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին» եւ 31-րդ անգամ նվաճել գավաթը։

«Ռեալը» պայքարից դուրս էր մնացել 1/16 եզրափակիչում՝ չհաղթահարելով երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանոյի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով