20:50  ,  16 ապրիլի, 2021

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն։ 27–ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է Mundo Deportivo–ն։

Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Transfermarkt–ը Սամուել Ումտիտիի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Ումտիտին 2016թ. ամռանն է ֆրանսիական «Լիոնից» տեղափոխվել «Բարսելոնա» 25 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում