18:16  ,  16 ապրիլի, 2021

«Ռեալում» կարծում են, որ Սերխիո Ռամոսն ունի շահավետ առաջարկ այլ ակումբից

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի երկարաձգի պայմանագիրը եւ ամռանը կհեռանա ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմից, հաղորդում է Cadena SER–ը։

35–ամյա ֆուտբոլիստն արդեն հինգ ամիս չի ընդունում «Ռեալի» առաջարկը նոր պայմանագրի վերաբերյալ։

Արքայական ակումբում կարծում են, որ Սերխիո Ռամոսն ունի շահավետ առաջարկ այլ ակումբից։

Սերխիո Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման։ Այժմ Ռամոսը կարանտինում է կորոնավիրուսով վարակվելու պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English