17:08  ,  14 ապրիլի, 2021

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը կներկայացնի Հայաստանը

Ռուսաստանցի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը։ Այդ մասին հայտնել է 14-ամյա մարզիկի մարզիչ Ալեքսանդր Վոլկովը։

«Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը, նա անցել է կարանտին»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»–ը։

Այս մրցաշրջանում Սեմյոն Դանիլյանցը մրցաշարերին մասնակցել է հաշվարկից դուրս։ 2019-ի մարտին նա հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան առաջնությունում, որտեղ 193,88 միավորով գրավել է 12-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ