19:20  ,  11 ապրիլի, 2021

«Վեստ Հեմը» հաղթեց «Լեսթեր Սիթիին» եւ բարձրացավ չորրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում լոնդոնյան «Վեստ Հեմը» հյուրընկալեց «Լեսթեր Սիթիին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը։ «Լեսթեր Սիթիից» երկու գոլ խփեց նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն։

«Լեսթեր Սիթին» 56 միավորով երրորդն է, «Վեստ Հեմը» վաստակեց 55 միավոր, շրջանցեց 54 միավոր ունեցող «Չելսիին» եւ բարձրացավ չորրորդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 3։2 (տեսանյութ)

Ջեսի Լինգարդ, 29, 44, Ջարոդ Բոուեն, 48 - Կելեչի Իհեանաչո, 70, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում