13:21  ,  11 ապրիլի, 2021

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» Լոնդոնում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բուքմեյքերները կանխատեսում են նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 2․50 է։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․80 գործակցով, ոչ ոքին՝ 3․50։

Պրեմիեր լիգայի առաջին շրջանում «Տոտենհեմը» Մանչեսթերում հաղթել է 6։1 հաշվով։

30 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միավորով երկրորդն է, «Տոտենհեմն» ունի 49 միավոր եւ 7-րդն է։

«Տոտենհեմ» - «Մանչեսեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում