23:09  ,  4 ապրիլի, 2021

«Վալենսիան» սկանդալային խաղում պարտվեց «Կադիսին» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Կադիսին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

36-րդ րոպեին «Վալենսիայի» սեւամորթ ֆուտբոլիստ Մուկտակ Դյակաբին մրցակցի հետ բախումից հետո ստացել էր ռասիստական բնույթի վիրավորանք։ Դրանից հետո «Վալենսիան» ամբողջ թիմով լքեց խաղադաշտը։ Մի քանի րոպե հետո նրանք Դյակաբիի խնդրանքով վերադարձան, եւ հանդիպումը վերսկսվեց։

«Վալենսիան» 33 միավորով 12-րդն է, «Կադիսը» հետ է 1 միավոր եւ 13-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Կադիս» - «Վալենսիա»՝ 2։1 (տեսանյութ)

Կալա, 14, Մարկոս Լոպես, 88 - Կեւին Գամեյրո, 19

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով