01:31  ,  4 ապրիլի, 2021

«Ռեալ Սոսիեդադը» 34 տարի անց դարձյալ նվաճեց Իսպանիայի գավաթը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության անցած մրցաշրջանի (հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով) տիտղոսը նվաճեց «Ռեալ Սոսիեդադը»։

Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմի մրցակիցը Բիլբաոյի «Աթլետիկն» էր, որը պարտվեց նվազագույն հաշվով։

 «Ռեալ Սոսիեդադը» երրորդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։ Առաջին անգամ ակումբը տիտղոսը նվաճել է 1909 թվականին, երկրորդ անգամ՝ 1987-ին։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ (2019-2020թթ)

«Աթլետիկ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0։1 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 63, 11մ

Հեռացում՝  Ինյիգո Մարտինես («Աթլետիկ»), 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English