12:09  ,  27 սեպտեմբերի, 2012

Ուկրաինացի լողորդը պատրաստվում է լողալով անցնել Ատլանտյան օվկիանոսը

Ուկրաինացի լողորդ Օլեգ Սոֆյանիկը Թուրքիայից լողալով հասել է Կիպրոս, իսկ հետո վերադարձել Թուրքիա, հայտնում է sport-express.ru-ն: Մարզիկի խոսքով դա մարզումային ծրագրի մի մաս է: նա պատրաստվում է լողալով անցնել Ատլանտյան օվկիանոսը 2013-ին:

«Ես մեկնարկեցի Անամուր քաղաքի ափից: Լողացի մինչեւ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Գիրնե քաղաք: Ինձ ուղեկցում էր թուրքական նավ: Դժվար էր լողալ, քանի որ ուժեղ հանդիպակած քամին խանգարում էր:

Ես պատրաստվում եմ 2013-ին անցնել Ատլանտյան օվկիանոսը` ԱՄՆ-ից լողալ Ֆրանսիա: Ես կլինեմ երրորդը, ով կանցնի այդ հեռավորությունը լողալով»,- ասել է ուկրաինացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում