12:09 27 սեպտեմբերի, 2012Ուկրաինացի լողորդ Օլեգ Սոֆյանիկը Թուրքիայից լողալով հասել է Կիպրոս, իսկ հետո վերադարձել Թուրքիա, հայտնում է sport-express.ru-ն: Մարզիկի խոսքով դա մարզումային ծրագրի մի մաս է: նա պատրաստվում է լողալով անցնել Ատլանտյան օվկիանոսը 2013-ին:
«Ես մեկնարկեցի Անամուր քաղաքի ափից: Լողացի մինչեւ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Գիրնե քաղաք: Ինձ ուղեկցում էր թուրքական նավ: Դժվար էր լողալ, քանի որ ուժեղ հանդիպակած քամին խանգարում էր:
Ես պատրաստվում եմ 2013-ին անցնել Ատլանտյան օվկիանոսը` ԱՄՆ-ից լողալ Ֆրանսիա: Ես կլինեմ երրորդը, ով կանցնի այդ հեռավորությունը լողալով»,- ասել է ուկրաինացին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.