02:03  ,  26 մարտի, 2021

Խոակին Կապառոսի ասուլիսը Վադուցում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Լիխտնեշտյենի թիմի նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակից հետո Վադուցում ընթացող հեռավար ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Խաղից հետո շատ հեշտ է վերլուծել խաղը, երբ այն արդեն ավարտվել է։

Հաջորդ խաղում մեր մեկնարկային կազմի մասին ոչինչ չեմ կարող ասել, ֆուտբոլիստները վերականգնվում են, հիմա հնարավոր չէ խոսել այդ մասին։

4-4-2 դասավորության վերաբերյալ բոլոր կարծիքներն արժանի են հարգանքի, բայց այս խաղային համակարգը մեզ հաջողություն բերեց։

Սարգիս Ադամյանը շատ լավ խաղաց, հանդես է գալիս շատ ուժեղ առաջնությունում, շատ նվիրված է հավաքականին, շատ ուրախ եմ նրա համար»,- նշեց Խոակին Կապառոսը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, առաջին տուր

J խումբ

Լեխտենշտեյն - Հայաստան՝ 0։1

Նոահ Ֆրոմելտ, 84, ինքնագոլ

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան (Ալեքսանդր Կարապետյան, 46), Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան (Էդգար Բաբայան, 75), Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 90+2), Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Արթուր Միրանյան, 64):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում