20:52  ,  26 սեպտեմբերի, 2012

Քանդակագործները հավերժացրել են Զիդանի հարվածը Մատերացիին (ֆոտո)

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի առջեւ տեղադրվել է լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի եւ Մարկո Մատերացիի արձանը: Հեղինակը պատկերել է այն դրվագը, երբ 2006-ի աշխարհի առաջնության եզրափակիչում Զիդանը գլխով հարվածում է Մարկո Մատերացիին, հայտնում է sportsillustrated.cnn.com-ը:

Հիշեցնենք, որ այդ արարքից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ, իսկ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն: Զիդանը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում