20:48  ,  24 մարտի, 2021

Անատոլի Բայդաչնին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 68-ամյա ռուսաստանցի մասնագետ Անատոլի Բայդաչնին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անատոլի Բայդաչնին նախկինում մարզել է «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստելմաշը», «Չեռնոմորեցը», «Ժեմչուժինան», Բելառուսի հավաքականն ու մի շարք այլ ակումբներ:

Նրա նախորդ ակումբը եղել է «Ռոստովը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով