Ռուսական «Տամբովի» 2 ֆուտբոլիստներ կասկածվում են խաղադրույք կատարելու մեջ: Ակումբի գլխավոր տնօրեն Օլգա Կոնվալովան հայտնել է, որ 2 խաղացողներ հրավիրվել են Ռուսաստանի ֆուտբոլային միություն՝ բացատրություն տալու համար, փոխանցում է Sport24-ը:
Metaratings.ru-ի համաձայն՝ խոսքը կիսապաշտպաններ Ալեքսանդր Երկինի ու Դմիտրի Գերմանի մասին է:
Ավելի վաղ նշվում էր, որ կասկածի տեղիք են տվել «Կրասնոդարի» ու «Սոչիի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղերը: Մարտի 14-ին «Տամբովը» 0:4 հաշվով պարտվել էր «Կրոսնոդարին», իսկ 4 օր անց 0:5 հաշվով պարտություն էր կրել «Սոչիից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում