14:41  ,  24 մարտի, 2021

Սնոուբորդի աշխարհի չեմպիոնը մահացել է ձնահյուսի հետևանքով

Սնոուբորդ-կրոսի կանանց աշխարհի չեմպիոն Ժյուլի Պոմագալսկին մահացել է Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով, հայտնում է Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

40-ամյա ֆրանսիացին 2002 և 2006թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 1999-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2003-ին՝ արծաթե մեդալակիր:

Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեն ցավակցել է մարզուհու հարազատներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English