12:40  ,  24 մարտի, 2021

Հայաստանը 3 սամբիստ կունենա աշխարհի գավաթի հերթական փուլում

Մոսկվայում մարտի 25-26-ը կայանալիք Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:

Աշխարհի գավաթի հերթական փուլին կմասնակցեն 58 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը ու Գրիգոր Միխիթարյանը և 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը, հայտնում է սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին կմասնակցեն 16 երկրների մոտ 300 մարզիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում