18:36  ,  22 մարտի, 2021

Հայաստանի հավաքականը ժամանել է Սեն Գալեն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք եւ հանգրվանել է «Ուալհալա» հյուրանոցում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տելեգրամյան ալիքը։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը։

Հայաստանի հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թիմին կկարողանա միանալ միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո:

Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո:

ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է:

Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Կալիսիր - «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան - «Փյունիկ»

Հայկ Իշխանյան - «Շիրակ»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան - «Ռիգա» (Լատվիա)

Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Արամ Քոչարյան - «Լոռի ՖԱ»

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ուրական» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Հայաստանի հավաքականն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում