18:08  ,  17 մարտի, 2021

Դուբայ. Կարեն Խաչանովը լքեց պայքարը

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել Դուբայում ընթացող ATP շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը:

Հաղթանակով մեկնարկելուց հետո 24-ամյա հայ մարզիկը երկրորդ մրցախաղում մրցեց ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ և պարտվեց 3 սեթում՝ 7:6, 4:6, 4:6: Մրցախաղը տևեց 2 ժամ 38 րոպե:

Կիսաեզրափակիչի ուղեգիրը 34-ամյա Ժերեմի Շարդին կվիճարկի աշխարհի 12-րդ ռակետ, կանադացի Դենիս Սապովալովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում