Լևոն Արոնյանը 8-րդ տեղը գրավեց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի նախնական փուլում և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Վերջին խաղային օրը հայ գրոսմայստերն անցկացրեց 5 պարտիաներ, որոնցից չորսն ավարտեց ոչ ոքի ու սպիտակներով հաղթեց իսպանացի Դավիդ Գուխարոյին: Արոնյանը 15 տուրերում վաստակեց 8 միավոր և ռուս Սերգեյ Կարյակինի հետ բաժանեց 8-9-րդ տեղերը: Արոնյանը Կարյակինին գերազանցեց նրա նկատմամբ հաղթանակի շնորհիվ:
1-8-րդ տեղ գրաված շախմատիստները նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մարտի 16-17-ն անցկացվելիք քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը նախնական փուլում առաջին տեղը զբաղեցրեց 10.5 միավորով: Հոլանդացի Անիշ Գիրին 10 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակած ամերիկացի Ուեսլի Սոն հավաքեց 9.5 միավոր:
Քառորդ եզրափակիչում գրոսմայստերները կանցկացնեն 8-ական պարտիա:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն առաջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այս մրցաշարում նա դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
#MagnusInvitational quarterfinals tomorrow! Which matchup are you most excited over? #ChessChamps pic.twitter.com/rtlHukwAZD
— Champions Chess Tour (@ChampChessTour) March 15, 2021
And that's a wrap! @MagnusCarlsen wins his 4th Prelims out of 4, @AlirezaFirouzja is in the knockout for the 1st time and @LevAronian squeezed in ahead of Sergey Karjakin after winning their individual game. https://t.co/7UScLfPLTk#MagnusInvitational pic.twitter.com/W83JHekKFw
— chess24.com (@chess24com) March 15, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում