Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Վեստ Հեմին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Ինքնագոլի հեղինակ դարձավ «Վեստ Հեմի» անգլիացի պաշտպան Քրեյգ Դոուսոնը։
«Մանչեսթեր Յունայթեդը» (29 խաղ) 57 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից» (29 խաղ)։ «Վեստ Հեմը» (28 խաղ) 5-րդն է՝ 48 միավոր։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 30 խաղից հետո ունի 71 միավոր։
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1։0 (տեսանյութ)
Քրեյգ Դոուսոն, 53, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում