16:52  ,  8 մարտի, 2021

«Նոան» ռևանշի հասավ «Լոռիի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրից հետաձգված խաղում փոխչեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Վանաձորի «Լոռիին» և առավելության հասավ 3։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ռուս հարձակվող Վլադիմիր Ազարովը (11 մետրանոցից) և Հայաստանի հավաքականի պաշտպան Մոնրոյ Արարատը, որն առաջին գոլը խփեց Հայաստանի առաջնությունում։ «Լոռիից» հաշիվը կրճատեց բրազիլացի հարձակվող Անդրե Մենսալաոն, իսկ հյուրերի ղազախ պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին դարձավ ինքնագոլի հեղինակ։

«Նոայի» մեկնարկային կազմում խաղաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որը նորամուտը նշեց երևանյան ակումբում։

Այս թիմերը մարտի 4-ին հանդիպել էին նաև 17-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր «Լոռիի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Լոռին» 15 խաղից հետո 23 միավորով երրորդ տեղում է։ 14 հանդիպում անցկացրած «Նոան» վաստակեց 22 միավոր և հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային» (13 խաղ)։

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Նոա» – «Լոռի»՝ 3:1

Վլադիմիր Ազարով, 31 (11մ), Տիմուր Ռուդոսելսկի, 56 (ինքնագոլ), Ժոաո Ժորդի Մանրոյ Արարատ, 66 – Անդրե Մենսալաո, 82

Հեռացում՝ Կլաուդիր, 90+2 («Լոռի»)

Ֆոտո` ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով