01:43  ,  8 մարտի, 2021

«Նապոլին» պարտության մատնեց «Բոլոնիային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց «Բոլոնիայի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն։ Աչքի ընկան նաեւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ «Բոլոնիայի» գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն։

«Նապոլին» (25 խաղ) 47 միավորով 6-րդն է, «Բոլոնիան» (26 խաղ) 12-րդն է՝ 28 միավոր։  

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Նապոլի» - «Բոլոնիա»՝ 3։1 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 8, 76, Վիկտոր Օսիմեն, 65 - Ռոբերտո Սորիանո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում