Անգլիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց «Ֆուլհեմին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Հյուրերի միակ գոլը 45-րդ րոպեին խփեց գաբոնցի կիսապաշտպան Մարիո Լեմինան։
«Լիվերպուլը» 43 միավորով 7-րդ տեղում է, «Ֆուլհեմը» 18-րդն է՝ 26 միավոր։
Լիվերպուլյան թիմը Պրեմիեր լիգայում կրեց 6-րդ անընդմեջ տնային պարտությունը, ինչը նախկինում տեղի չի ունեցել։
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 0։1 (տեսանյութ)
Մարիո Լեմինա, 45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում