01:59  ,  7 մարտի, 2021

Ֆրանսիայի գավաթ. Մբապեի դուբլը ՊՍԺ-ին դուրս բերեց հաջորդ փուլ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեստի» դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան:

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Ֆրանսիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բրեստ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 9, 73, Պաբլո Սարաբիա, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում