Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրում «Վանը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում ընդունեց Երևանի «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո «Վանը» 2:0 հաշվով հաղթում էր «Ուրարտուի» նախկին խաղացող Վահագն Այվազյանի ու ռուս պաշտպան Ալեքսանդր Տենյաևի գոլերի շնորհիվ, իսկ ընդմիջումից հետո թիմերը խփեցին մեկական գոլ: Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն, այնուհետև հաշիվը կրճատեց հյուրերի կիսապաշտպան Իսահ Ալիյուն:
«Ուրարտուն» (12) խաղ 18 միավորով 6-րդն է, իսկ 7-րդ տեղում գտնվող «Վանը» (15 խաղ) հետ է 3 միավոր:
Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր
«Վան» - «Ուրարտու»՝ 3:1
Վահագն Այվազյան, 25, Ալեքսանդր Տենյաև, 28, Սալոմոն Նիրիսարիկե, 77 (ինքնագոլ) - Իսահ Ալիյու, 81
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում