02:37  ,  5 մարտի, 2021

Իսպանիայի գավաթ․ Բիլբաոյի «Աթլետիկը» եզրափակիչում է

Բիլբաոյի «Աթլետիկը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Լեւանտեին»։

Վալենսիայում տեղի ունեցած կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Առաջին խաղում գրանցվել էր նույն հաշիվը եւ նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ «Աթլետիկի» հաղթական գոլը 112-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ալեխանդրո Բերենգերը։

Եզրափակիչում «Աթլետիկը» կմրցի «Բարսելոնայի» հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Սեւիլիային»։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Լեւանտե» - «Աթլետիկ»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1, լրացուցիչ ժամանակ՝ 0։1)  (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռոխեր Մարտի, 17 - Ռաուլ Գարսիա, 30, 11մ, Ալեխանդրո Բերենգեր, 112

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում