02:32  ,  4 մարտի, 2021

«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց «Սեւիլիային» եւ եզրափակիչում է (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց «Սեւիլիային» եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 3։0։

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելերի եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի գոլերի շնորհիվ հիմնական ժամանակն ավարտվեց 2։0 հաշվով։ Առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Սեւիլիան» եւ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Կատալոնական թիմի հաղթական գոլը 95-րդ րոպեին խփեց դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մարտի 4-ին պատասխան խաղում կվիճարկեն «Լեւանտեն» ու Բիլբաոյի «Աթլետիկը»։ Առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։  

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 3։0 (հիմնական ժամանակ՝ 2։0, լրացուցիչ ժամանակ՝ 1։0), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

Ուսման Դեմբելե, 12, Ժերար Պիկե, 90+4, Մարտին Բրայթուայթ, 95

Չիրացրած 11մ՝ Լուկաս Օկամպոս («Սեւիլիա»), 73

Հեռացում՝ Ֆերնանդո («Սեւիլիա») 90+2, երկրորդ դեղին քարտ, Լյուկ Դե Յոնգ («Սեւիլիա»), 103 (փոխարինվելուց հետո կարմիր քարտ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում