21:12  ,  3 մարտի, 2021

«Ինտերին» սպառնում է 50 միլիոն եվրո տուգանք

Միլանի «Ինտերին» սպառնում է 50 միլիոն եվրո տուգանք։ Պատճառը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի պայմանագրով նախատեսված 5 միլիոն եվրո բոնուսի չվճարումն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

«Ինտերը» Լուկակուին գնել է 2019թ․ ամռանը 74 միլիոն եվրոյով։ Ակումբը նախատեսված ժամկետում չի կատարել 5 միլիոն եվրո բոնուսի վճարումը։

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բողոք է ներկայացրել, սակայն նշել է, որ 50 միլիոն եվրոյի փոխարեն համաձայն է ստանալ «Ինտերի» խաղացողներից հարձակվող Լաուտարո Մարտինեսի կամ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերային իրավունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English