15:57  ,  3 մարտի, 2021

ԲԿՄԱ-ն վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում առաջատար ԲԿՄԱ-ն մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Ուրարտու-2»-ի հետ՝ 1:1:

Հյուրերի կազմում հաշիվը 65-րդ րոպեին բացեց թիմի լավագույն ռմբարկու Ժիրայր Շաղոյանը, որը 17-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող Սերգեյ Օրլովը («Վեստ Արմենիա») խփել է 16 գոլ: «Ուրարտու-2»-ի պատասխան գոլն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Արայիկ Էլոյանը, որն աչքի ընկան անկյունայինի խաղարկման արդյունքում:

Այս թիմերը փետրվարի 26-ին հանդիպել էին նաև 7-րդ տուրից հետաձգված խաղում, որտեղ ԲԿՄԱ-ն հաղթել էր 7:0 հաշվով:

Ֆոտո` «Ուրարտուի» մամուլի ծառայությունը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում