20:46  ,  2 մարտի, 2021

«Սեւանը» ներկայացրել է 5 նորեկի

«Սեւան» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է հինգ նորեկի։

«Տրանսֆերային պատուհանը Հայաստանում փակվեց մարտի 1-ին։ «Սևան» ֆուտբոլաին ակումբը մինչ այդ հասցրեց պայմանագիր կնքել ևս հինգ ֆուտբոլիստների հետ։ Սակայն դրանով թիմի վերջնական կազմավորումը չավարտվեց։

«Սևանից» հեռացավ դարպասապահ Անուշավան Թարվերդյանը, որին ակումբը հետագա հաջողություններ է ցանկանում իր կարիերայում։

«Սևանի» կազմը համալրել են դարպասապահ Սուրեն Ալոյանը, Դանիել Պետոյանը, Պարգև Աբրահամյանը, Ֆրենսիս Ուշեննա Նվանկվոն և Օլաոլուվա Այանվալե Օջետունդեն»,– նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս