17:46  ,  2 մարտի, 2021

Լեբրոն Ջեյմսը վաճառում է 20 միլիոն դոլարանոց առանձնատունը (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը որոշել է վաճառել Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը:

TMZ-ի համաձայն՝ Բենտվուդ թաղամասում գտնվող առանձնատունը վաճառվում է 20.5 միլիոն դոլարով: 36-ամյա բասկետբոլիստն այն 2015-ին գնել էր 20.9 միլիոն դոլարով:

Առանձնատունն ունի 882,5 ք/մ, 6 ննջարան, 8 լոգասենյակ, մեդիա սրահ, մարզասրահ, լողավազան և այլն: Վաճառքի պատճառները չեն նշվում:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը NBA-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է մոտ 1 միլիարդ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում