12:09  ,  2 մարտի, 2021

Օլեգ Ռոմանցևը հոսպիտալացվել է կաթվածի հետևանքով

Մոսկվայի «Սպարտակի» ու Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը հոսպիտալացվել է սրտի կաթվածի հետևանքով: Այդ մասին հայտնել է «Սպարտակի» նախկին մարզիչ Գեորգի Յարցևը, փոխանցում է «ТАСС»-ը:

Նրա խոսքով՝ 67-ամյա Ռոմանցևը ենթարկվել է սրտի վիրահատության և գտնվում է վերականդանացման բաժանմունքում: Վիճակը միջին ծանրության է:

Օլեգ Ռոմանցևը «Սպարտակը» գլխավորել է 1989-2003-ը: Այդ ընթացքում նա 8 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն ու հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում