23:38  ,  26 փետրվարի, 2021

Կիեւ․ Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Կիեւում անցկացվող ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվել է կիսաեզրափակիչում։

Ղրղրզ մրցակցի հետ պայքարում Արթուր Ալեքսայանը հաղթելիս է եղել 5։0 հաշվով, սակայն պարտվել է 5։7 հաշվով, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Եզրափակիչ է դուրս եկել Կարապետ Չալյանը, որն այս մրցաշարում հանդես է գալիս 82 կգ քաշային կարգում։ Եզրափակիչում է նաեւ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում