21:14  ,  26 փետրվարի, 2021

Սինքֆիլդ․ Ողջունում ենք Արոնյանին ԱՄՆ-ում

Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի Ռեքս Սինքֆիլդը հայատարարել է, որ ԱՄՆ-ուն գրկաբաց կընդունեն հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին, որը հայտնել է «հարազատ երկրից հեռանալու որոշման մասին»։

«Լեւոնը խաղացել է Սինքֆիլդի գավաթի դեռ առաջին խաղարկությունում 2013 թվականին։ Այս  տարիներին ես ճանաչեցի նրան, որպես մոլի մարզիկի եւ իսկական ջենթլմենի։ Նա ներկայացնում է ամենալավը մեր մարզաձեւում։

Երբ նա դիմեց մեզ՝ հետաքրքրություն ներկայացնելով Սենթ Լուիս տեղափոխվելու եւ ԱՄՆ-ը ներկայացնելու հարցում, ես հասկացա, որ ավելի լավ տարբերակ լինել չէր կարող։

Ողջունում ենք Լեւոնին եւ ընդունում գրկաբաց»,- Սինքֆիլդի խոսքը մեջբերում է new.uschess.org-ը։

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է Հայաստանից հեռանալու վերաբերյալ իր որոշումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում