14:40  ,  24 փետրվարի, 2021

Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Նազիկ Ավդալյանը՝ մարմնամարզության Հայաստանի առաջնության բացմանը (ֆոտո)

Երևանում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը, առաջատար մասնագետ Արշալույս Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մասնագետ, ՀՄՖ փոխնախագահ Շուշանիկ Հարությունյանը, հայտնում են մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Առաջին մրցումային օրն անցկացվել է բազմամարտի մրցաշարը, որի հաղթող է դարձել Արթուր Դավթյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Դավթյանը հավաքել է 83.271 միավոր և առաջ անցել երկրորդ տեղը գրաված Գագիկ Խաչիկյանից ու բրոնզե մեդալակիր դարձած Արմեն Պետրոսյանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում