01:36  ,  24 փետրվարի, 2021

Թայգեր Վուդսը լուրջ ավտովթարի է ենթարկվել (ֆոտո)

Ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը լուրջ ավտովթարի է ենթարկվել Լոս Անջելեսում, հայտնում է GolfDigest-ը:

45-ամյա մարզիկի մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել: Նրան դուրս հանելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել մեքենան:

Վուդսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվում է: Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Հնարավոր է, որ ամերիկացու 2 ոտքերն էլ կոտրվել են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English