Unreal technique on the free-kick from @LuisSuarez9... did the 'keeper get a touch?#AtletiLevante pic.twitter.com/mroAgvMnCG
— LaLiga English (@LaLigaEN) February 20, 2021
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» տանը 0:2 հաշվով պարտվեց «Լևանտեին»: Վալենսիան ներկայացնող թիմի առաջին գոլը 30-րդ րոպեին խփեց 33-ամյա իսպանացի կիսապաշտպան Խոսե Մորալեսը, իսկ երկրորդ գոլը հյուրերը խփեցին ավելացված ժամանակում:
«Աթլետիկոն» ու «Լևանտեն» 3 օր առաջ հանդիպել էին նաև Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 55 միավորով և 6 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»: «Լևանտեն» 31 միավորով 8-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Աթլետիկո» - «Լևանտե»՝ 0:2 (տեսանյութ)
Խոսե Մորալես, 30, Խորխե դե Ֆրուտոս, 90+5
«Էլչե» - «Էյբար»՝ 1:0
Դանի Կալվո, 33
HIGHLIGHTS | @Elchecf_en end 16 game winless run with triumph over relegation rivals Eibar.
— LaLiga English (@LaLigaEN) February 20, 2021
#ElcheEibar pic.twitter.com/ONNJb01ut8
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում