«Աթլետիկոն» պարտվեց Մադրիդում

21:11   20 փետրվարի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» տանը 0:2 հաշվով պարտվեց «Լևանտեին»: Վալենսիան ներկայացնող թիմի առաջին գոլը 30-րդ րոպեին խփեց 33-ամյա իսպանացի կիսապաշտպան Խոսե Մորալեսը, իսկ երկրորդ գոլը հյուրերը խփեցին ավելացված ժամանակում: 

«Աթլետիկոն» ու «Լևանտեն» 3 օր առաջ հանդիպել էին նաև Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 55 միավորով և 6 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»: «Լևանտեն» 31 միավորով 8-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» - «Լևանտե»՝ 0:2 (տեսանյութ)

Խոսե Մորալես, 30, Խորխե դե Ֆրուտոս, 90+5

«Էլչե» - «Էյբար»՝ 1:0

Դանի Կալվո, 33



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։