18:40  ,  18 փետրվարի, 2021

«Ուրարտուի» խաղացող Իգոր Պադերինը վերսկսել է կարիերան, «Զենիթի» ու «Կրասնոդարի» սաները՝ «Վանում»

Իգոր Պադերինը, որը անցած տարվա ամռանը որոշել էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, վերադառնում է խաղադաշտ։ 31-ամյա կիսապաշտպանը վերսկսել է մարզուները և ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է Երևանի «Ուրարտուի» ընդհանուր խմբի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, առաջադիմում եմ։ Շատ երկար ժամանակ եմ բաց թողել, բայց իմ կարիերայում նման փուլեր եղել են, երբ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել առանց ֆուտբոլի մնալ տևական ժամանակ, բայց երբ ֆուտբոլը շատ ես սիրում, ապա վերադառնալը դժվար չի լինում։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել թիմին»,- նշել է ռուս ֆուտբոլիստը։

Պադերինն անցած տարի էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում մասնակցել էր պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Չարենցավանի «Վանը» պաշտոնապես հայտարարել է 2 տրանսֆերների մասին։ «Վան» են տեղափոխվել ռուսական «Զենիթի» սան, 21-ամյա պաշտպան Պավել Կորկինը և «Կրասնոդարի» սան, 23-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Շիշկինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում