18:40 18 փետրվարի, 2021Իգոր Պադերինը, որը անցած տարվա ամռանը որոշել էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, վերադառնում է խաղադաշտ։ 31-ամյա կիսապաշտպանը վերսկսել է մարզուները և ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է Երևանի «Ուրարտուի» ընդհանուր խմբի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, առաջադիմում եմ։ Շատ երկար ժամանակ եմ բաց թողել, բայց իմ կարիերայում նման փուլեր եղել են, երբ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել առանց ֆուտբոլի մնալ տևական ժամանակ, բայց երբ ֆուտբոլը շատ ես սիրում, ապա վերադառնալը դժվար չի լինում։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել թիմին»,- նշել է ռուս ֆուտբոլիստը։
Պադերինն անցած տարի էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում մասնակցել էր պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
Չարենցավանի «Վանը» պաշտոնապես հայտարարել է 2 տրանսֆերների մասին։ «Վան» են տեղափոխվել ռուսական «Զենիթի» սան, 21-ամյա պաշտպան Պավել Կորկինը և «Կրասնոդարի» սան, 23-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Շիշկինը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.