15:50  ,  18 փետրվարի, 2021

«Պորտուն» 2013-ից հետո ամենաարագ գոլն է խփել ՉԼ-ի փլեյ-օֆֆում

Պորտուգալական «Պորտուն» Թուրինի «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի հաշիվը բացել է 63-րդ վայրկյանին:

Իրանցի հարձակվող Մեհդի Տարեմիի գոլը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ամենաարագն էր 2013 թվականի ապրիլից հետո: Այդ ժամանակ Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան քառորդ եզրափակիչի խաղում «Յուվենտուսին» գոլ էր խփել 24-րդ վայրկյանին, հայտնում է Opta-ն:

«Պորտուն» Չեմպիոնների լիգայում առաջին անգամ հաղթեց «Յուվենտուսին»՝ 2:1: Պատասխան հանդիպումը Թուրինում կանցկացվի մարտի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս