21:40  ,  17 փետրվարի, 2021

Մոսկվայի ԲԿՄԱ-ի սանը համալրել է «Ուրարտուն»

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Պյոտր Տենի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա պաշտպանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Հանդես է եկել նաեւ Վոլգոգրադի «Ռոտորում», «Անժիում», «Տոմում», «Ենիսեյում», «Արմավիրում»։

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը բելառուսական «Մինսկն» էր, որտեղից նա տեղափոխվել է Երեւան։ «Մինսկի» կազմում Տենն անցկացրել է 9 պաշտոնական հանդիպում։

«Ուրարտուի» կազմում Տենը հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում