01:50  ,  14 փետրվարի, 2021

«Բարսելոնայի» հաղթանակը՝ 5։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում  «Բարսելոնան» տանը խաղաց «Ալավեսի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան կատալոնական թիմի պորտուգալացի հարձակվող Ֆրանսւշկու Տրինկաով եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Բարսելոնան» 22 խաղից հետո 46 միավորով երկրորդն է, «Ալավեսը» 16-րդն է՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 5։1 (տեսանյութ)

Ֆրանսիշկու Տրինակո,  29, 74, Լիոնել Մեսի, 45+1,  75, Խունիոր Ֆիրպո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում